Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Ղրիմի 6 պաշտոնյաների նկատմամբ

Հունվար 29,2020 00:20

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ղրիմի 6 պաշտոնյաների, այդ թվում Սևաստոպոլի քաղաքապետի վրա՝ կապված անցած տարի այստեղ կազմակերպված ընտրությունների հետ, որոնք «խաթարում էին Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»:

Փաստաթղթում նշվում է, որ այդ անձիք մասնակցել են «անօրինական բռնակցված Ղրիմում և Սևաստոպոլում Ռուսաստանի կազմակերպած ընտրություններին»:

Պատժամիջոցները ենթադրում են նրանց բոլոր ակտիվների սառեցում Եվրամիությունում և ԵՄ երկրներ նրանց մուտքի արգելք:

Այսպիսով, Եվրամիության պատժամիջոցների ցուցակում արդեն ներառված է 177 մարդ, իսկ 44 կազմակերպության հաշիվներ սառեցված են:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031