Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն հաստատել է 6 պատվիրակությունների լիազորությունները, որոնք վիճարկվել էին

Հունվար 28,2020 23:59

ԵԽԽՎ-ն հաստատել է 6 պատվիրակությունների լիազորությունները, որոնք վիճարկվել էին նախօրեին գենդերային հավասարակշռության հիմքով:

Այսպես, Հյուսիսային Մակեդոնիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Շվեդիայի և Շվեյցարիայի լիազորությունները վիճարկվել էին այն հիմքով, որ նրանք չեն համապատասխանում Վեհաժողովի կանոնակարգով սահմանված պայմաններին առ այն, որ ազգային պատվիրակությունները պարտավոր են ներառել «ոչ բավարար ներկայացված սեռերին առնվազն նույն տոկոսային հարաբերակցությամբ, ինչպես որ նրանք ներկայացված են իրենց խորհրդարաններում»:

Այնուամենայնիվ, ԵԽԽՎ Կանոնակարգի կոմիտեի կարծիքի նախագծի մեջ նշվում է, որ «միայն չբավարարելը այն պահանջին, որ յուրաքանչյուր պատվիրակությունում առնվազն մեկ կին ներկայացուցիչ պետք է լինի, կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի լիազորությունների ընդունումը վիճարկվի»:

Կոմիտեն նշել է, որ այդ պայմանը «ակնհայտորեն շատ սահմանափակ է, երբ խոսքը վերաբերում է կանանց ազնիվ ներկայացվածությանը» և իրավականորեն պետք է համարվի «ոչ բավարար»:

Միաժամանակ, Կոմիտեն պաշտպանել է Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների մասին զեկույցը, որում խորհուրդ է տրվում այն լիարժեք հաստատել:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031