Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյան. «Որոշ մարդիկ շփոթում են քաղաքավարության կանոնները քծնանքի հետ»

Հունվար 28,2020 23:30

«Ուժեղ, լավ պետություն ունենալն է, անկախ դատական իշխանություն ունենալն է, արժանապատվություն ունենալն է. Այս ամբողջի համախոհն է, որ ինձ ուժ է տալիս»,-Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարեց  Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։

Նա ընդգծեց՝ իրեն ոչինչ չի կասեցնում։ Դիտարկմանը, եթե նույնիսկ իշխանությունն ընդգծված կերպով չի ցանկանում աշխատել իր հետ, Թովմասյանն արձագանքեց.

«Գիտե՞ք, այդ հարցին ես այսպես կպատասխանեմ, իսկ իրենց ո՞վ է հարցնում՝ իրենք ուզո՞ւմ են, թե՞ չեն ուզում։ Իրենց ո՞ր լիազորության մեջ է գրված, որ իրենք պետք է ուզեն, որ Հրայր Թովմասյանն աշխատի։ Նույնկերպ կարող ես հակառակ հարցադրումն անել՝ իսկ Հրայր Թովմասյանն ուզո՞ւմ է, որ իրենք աշխատեն, թե՞ ոչ, իշխանության երեք թևերից մեկի ղեկավարն ինքն է, մեկինը՝ ես, որքան ինքը կարող է ուզել կամ չուզել, նույնքան ես կարող եմ ուզել, թե չուզել։ Իր ուզել կամ չուզելն այս հարցում հինգերորդական կամ տասներորդական է»։

Անդրադառնալով Փաշինյանի կողմից հրապարակած գրիչի լուսանկարին ու նրան քծնելու փորձերի մասին հայտարարությանը, Թովմասյանն ընդգծեց. «Որոշ մարդիկ շփոթում են քաղաքավարության կանոնները քծնանքի հետ»։

Նա նաև նկատեց. «Մենք իրավական պետություն ենք, իրավունքո՞վ ենք խոսում, թե՞ քրեական ենթամշակույթին բնորոշ տարրերով։ Ինչո՞վ ենք խոսում։ Պանյատներո՞վ ենք խոսում, որ եկել ենք իշխանության, ապեր, պիտի գնա՞ս»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031