Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մշակել է «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորների բնակավայրի հասցեական քարտ»-եր

Հունվար 28,2020 22:50

Հարգելի քաղաքացիներ,

Չինաստանում ի հայտ եկած «2019թ․ նոր կորոնավիրուսային» վարակի Հայաստան հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն համագործակցում է Առողջապահության նախարարության, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ, մշտապես հետամուտ է միջազգային կազմակերպությունների՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության, Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) կողմից տրամադրվող տեղեկատվությանը՝ նշված վարակի տարածման ռիսկը նվազեցնելու ուղղությամբ։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից հրապարակվում է Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) կողմից տրամադրվող տեղեկագիրը (Coronavirus 22019-n-CoV Infections-Operational Recommendations):

Չինաստանում «2019թ․ նոր կորոնավիրուսային» վարակի տարածման առնչությամբ, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որպես կանխարգելիչ միջոցառում, Առողջապահության նախարարության, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչության տեսչական մարմնի հետ համատեղ նախաձեռնել և մշակել է «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորների բնակավայրի հասցեական քարտ»-եր, որոնք տրամադրվում են համաճարակային տեսակետից անբարենպաստ երկրներից, մասնավորապես՝ Չինաստանից ՀՀ ժամանող ուղևորներին (քարտերը լրացվում են օդանավերում և, ժամանելուն պես, տրամադրվում բժշկասանիտարական հսկիչ կետերի բուժանձնակազմին)։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը օդանավակայաններում մշտական հսկողություն են իրականացնում ՀՀ ժամանող ուղևորների (այդ թվում՝ տարանցիկ) նկատմամբ՝ իրականացնելով հարցում, հեռահար էլեկտրոնային ջերմաչափում, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական օգնության կազմակերպում։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր աշխատանքները շարունակականորեն իրականացնելու է՝ «2019թ․ նոր կորոնավիրուսային» վարակի համաճարակային իրավիճակից ելնելով։

 

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031