Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Խորհուրդ ենք տալիս պահել Ձեր ճամփորդության հետ կապված ցանկացած ապացույց»

Հունվար 28,2020 22:15

Ըստ Միլանի օդակայանում գտնվող Passenger.am-ի ներկայացուցչի և Ուղևորների, 28.01.2020թ. #Ryanair -ի Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ Ուղևորների մերժվել է ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Ինչպես հստակեցրեց մեր ներկայացուցիչը, սույն իրավիճակը տեղի է ունեցել չվերթի ոչ պատշաճ և վատ կազմակերպված լինելու պատճառով։

Տեղեկացնում ենք, որ ըստ ԵՄ 261/2004 կարգավորման այս պարագայում ևս ավիաընկերությունը պարտավոր էր`

▪️ Ուղևորներին տրամադրել այլընտրանքային թռիչք դեպի նախնական ամրագրված նշանակման կետ,

▪️ Հոգալ ուղևորների ըմպելիքի/սննդի (եթե հետաձգումը տևում ավելի քան 2 ժամ) և կացության (եթե հետաձգումը տևում է ավելի քան 5 գիշերային ժամ) հարցերը։

Խորհուրդ ենք տալիս պահել Ձեր ճամփորդության հետ կապված ցանկացած ապացույց:

Ենթադրյալ իրավախախտ ավիափոխադրողից փոխհատուցում ստանալու համար վերադառնալուն պես առաջարկում ենք լրացնել հայտը www.passenger.am կայքում։

Հարգելի հետևորդներ, եթե սույն չվերթով ՀՀ վերադարձող Ուղևորներին ճանաչում ենք, խնդրում ենք կիսվել այս հրապարակմամբ ու տեղեկացնել, որ կարող են նաև այցելել www.passenger.am՝ մանրամասն տեղեկության և խորհրդատվության համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031