Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավական պետությունում ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է լինի հիմնավորված, համաչափ կատարված արարքին եւ ոչ խտրական»

Հունվար 28,2020 21:21

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության հայտարարությունը

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է «ՎԵՏՈ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին և մի շարք անդամներին, ինչպես նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին ոստիկանություն բերման ենթարկելը և այդ ընթացքում դրսևորած վարքագիծը։

Իրավական պետությունում ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է լինի հիմնավորված, համաչափ կատարված արարքին եւ ոչ խտրական՝ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված բոլոր երաշխիքների պահպանմամբ: Մինչ այս պահը ՀՀ ոստիկանությունը պատշաճորեն չի հիմնավորել, թե որքանով են պահպանվել օրենսդրությամբ ամրագրված երաշխիքները`այդ թվում` բերման ենթարկելու համար հիմք հանդիսացած հանգամանքների մասին որևէ համոզիչ հիմնավորում չի ներկայացրել։

Այսօրվա իրադարձությունների վերաբերյալ պատշաճ հիմնավորման բացակայությունը, վկայելու է ոստիկանության կողմից ոչ միայն հակաիրավական գործողությունների իրականացման մասին, այլ նաեւ լինելու է ապացույց առ այն, որ այդ գործողություններով փորձ է կատարվում լռեցնել այլախոհներին եւ իշխանության քաղաքական ընդդիմախոսներին։

Այս համատեքստում ցանկանում ենք նաև ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ պետական պաշտոնյաները եւ հանրային ծառայողները պետք է զսպվածություն դրսեւորեն՝ ամեն կերպ խոսափելով հայտարարություններից, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ քրեական հետապնդում իրականացնելիս։ Այս առումով` Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի հայտարարությունը բերման ենթարկելը «հանրային պահանջով» տեղի ունենալու մասին ոչ միայն զսպվածության պահանջի խախտում է, այլ խոսում է այսօր տեղի ունեցած իրադարձությունների քաղաքական կոնտեքստի մասին։

Հրավիրում ենք համապատասխան միջազգային կազմակերպությունների և կառույցների ուշադրությունը վերը նշված իրադարձությունների և այդ ընթացքում թույլ տրված մարդու իրավունքների խախտումների վրա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031