Գեորգի Կուտոյանի սպանության վարկած չի քննարկվել, միաժամանակ քննարկվում է հինգ վարկած, չորս վարկածը այլևս հերքվել, հաստատվել է ինքնասպանության վարկածը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՔԿ Հայկ Գրիգորյանը:
Հայկ Գրիգորյանի խոսքով՝ Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով․ «Հարցաքննվել է 90-ից ավելի վկա, պահանջվել են հեռախոսազանգերի վերծանումներ»:
«Գեորգի Կուտոյանի կինը` Հասմիկ Բիշարյանը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի մենք առանց իրենց համաձայնության ինքնասպանության շարժառիթի մասին որևէ տեղեկություն չհայտնենք: Հաշվի առնելով Հասմիկ Բիշարյանի դիմումը, ես կարող եմ ասել, որ ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով: Թույլ տվեք չբացահայտել չակերտներ, քանի որ կա տուժողի իրավահաջորդի դիմում»,- ասել է Գրիգորյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: