«Ցավում եմ, որ արտաքին թշնամու դեմ պայքարող հայոց բանակի տոնը նշանավորվեց ներքին թշնամանքի հերթական ալիքով, հասարակության ներսում թշնամիներ որոնելու անհագուրդ ցանկությամբ, նոր ռեպրեսիաներով»,- Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա Եռաբլուր էր եկել ոստիկանության 6-րդ վարչությունից, որտեղ բերման էին ենթարկել ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանին եւ «Ադեկվադ» միաբանության անդամներին։
«Խորհրդանշանական եմ համարում, որ այս իշխանությունները արտաքին թշնամիներին թողած՝ փորձում են շարունակաբար պառակտել հասարակությանը։ Ցավում եմ, որ այսօր նման զարհուրելի դեպքեր տեղի ունեցան»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև