«Բանակի ամբողջ սպառազինությունը եղել է Հանրապետական կուսակցության իշխանության ժամանակ՝ սկսած Վազգեն սպարապետից։ Ամբողջ բանակի ստեղծումը կապված է այդ ժամանակվա մեր հերոսների հետ»,- Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, որ վերջերս Հայաստանը նոր զինատեսակներ է ձեռք բերել, սնունդն է փոխվում` ինչո՞ւ այդ ամենը հնարավոր չէր անել իրենց իշխանության տարիներին:
«Չեմ կարծում, որ որևէ այդպես մտածված երևույթ է, որ բանակի համար ինչ-որ մի բան են արել հիմա և այն հազվագյուտ իրողություն է։ Բանակի գործունեությունը սկսվել է 1990-ականներից և մենք դրան միշտ պատրաստ ենք եղել»,- շարունակեց նա:
Հրայր Թովմասյան-Նիկոլ Փաշինյան հեռակա վեճ-բանավեճի մասին հարցին էլ չպատասխանեց`հավելելով, որ բանակի 28-ամյակի տոնակատարությունների օրը չի ցանկանում այլ հարցերի պատասխանել. «Հաջորդ անգամ, երբ հանդիպենք այդ մասին մենք կխոսենք»:
Եռաբլուրում էր նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, բայց ասաց, որ շուտով կխոսի:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ