Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի պատվիրակները ԵԽԽՎ-ում «հարձակում» գործեցին Տաթևիկ Հայրապետյանի նկատմամբ

Հունվար 28,2020 17:57

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում, երբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ելույթ ունեցավ՝ խոսելով  Բաքվի հայկական ջարդերի մասին, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները սկսեցին ելույթներով «հարձակում» գործել Տաթևիկ Հարությունյանի նկատմամբ:

Տաթևիկ Հայրապետյանն իր ելույթում մասնավորապես հայտարարեց. «Ես ցանկանում եմ խոսել այն սարսափելի դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 1990 -ի հունվարին՝ 30 տարի առաջ: Այդ ջարդերը դեռևս 20-րդ դարից Ադրբեջանի կողմից հայկական բնակչության հանդեպ իրականացվող խտրական քաղաքականության շարունակությունն էին: Ջարդերի կազմակերպիչներն ու իրագործողները դեռ չեն կրել իրենց արժանի պատիժը, ահա թե ինչու Ադրբեջանը մինչ օրս շարունակում է իր խտրական և հակահայկական քաղաքականությունը, ինչի արտացոլումն են 2004թ. Հունգարիայում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանի՝ քնած ժամանակ կացնահարումը Ռամիլ Սաֆարովի կողմից, որը ներկայումս Ադրբեջանում հերոսացվել է, 2016թ. ապրիլի ընթացքում Թալիշ գյուղում խաղաղ բնակիչների խոշտանգումները և սպանությունը: Ամփոփելով ցանկանում եմ նշել, որ ԵԽԽՎ շատ անելիք ունի քսենոֆոբիայի և ատելության դեմ պայքարում: Բազմաթիվ հակամարտություններ կան Եվրոպայի Խորհրդի տարածքում, և ես հույս ունեմ դրանք բոլորը խաղաղ հանգուցալուծում կստանան, սակայն դրա կարևորագույն երաշխավորը մշտական պայքարն է և քննադատությունը խտրականության, ատելության և քսենոֆոբիայի դեմ»:

Ռաֆայել Հուսեյնովի նկարը՝ ԵԽ կայքից

Այս ելույթին հաջորդեց ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովի ելույթը: Նա հայ գործընկերոջ ելույթը որակեց սուտ ու ատելության խոսք պարունակող:

Սամադ Սեիդովի նկարը՝ ԵԽ կայքից

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը ևս, արձագանքելով Տաթևիկ Հայրապետյանի ելույթին, հայտարարեց. «Ընդամենը մի քանի րոպե առաջ հայ գործընկերն իմ երկիրը հիշատակեց այս կազմակերպության համար շատ անընդունելի ձևով: Մի երկրի ներկայացուցիչ, որը շրջափակել է մյուսին և իրականացրել Խոջալուի ոճրագործությունը, չպետք է նման հայտարարություններով և ելույթներով հանդես գա»:

Անդրադառնալով Ադրբեջանում նախընտրական առաքելության արդյունքներին՝ Սամադ Սեիդովն ասաց. «Իհարկե, զեկույցում հնչում է քննադատություն Ադրբեջանի հասցեին: Սակայն ուզում եմ նշել, որ զեկույցի հեղինակը՝ Թորհիլդուր Սունա Էվարսդոտիրն իր կարծիքն է հայտնել Վեհաժողովին ոչ ընդունելի ձևով: Ահա, թե ինչու ենք մենք գտնվում ճգնաժամի մեջ»:

Այնուհետև դիմելով հայ գործընկերոջն, ինչպես նաև զեկույցի հեղինակին՝ հայտարարեց, եթե այս կերպ շարունակեն, ապա ճգնաժամը ևս կշարունակվի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տաթևիկ Հայրապետյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031