Լրահոս
Օրվա լրահոսը

«Տասնյակ զորահրամանատարներ ճնշումների եւ հալածանքների տակ են». Աղվան Վարդանյան

Հունվար 28,2020 17:43

«Կուզենայի, որ այս օրն իսկապես տոնական լիներ: Թվում է փոքր բան է, բայց երկու կամ հինգ տարի առաջ Երեւանում հազարավոր գովազդային վահանակներ կային՝ բանակի օրը խորհրդանշող պատկերներով: Մի քանի օր նայում եմ՝ չկան, վերացել են, անիմաստ տեքստեր են: Սա է, որ պակասում է մեզ՝ հավատարմությունը զոհերի հիշատակի առաջ եւ նրանց փառաբանումն ամեն օր»,-Եռաբլուրում բանակի կազմավորման օրվա առթիվ լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող, ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ոչ միայն պաստառներն են պակասում, այլեւ ոգին, վերաբերմունքը. «Բանակի, զինվորականության, հրամանատարության, բանակի ստեղծման եւ մեր խաղաղ կյանքն ապահոված նախագահների հանդեպ վերաբերմունքն է պակասում: Ժամանակավոր իրականություն է, բայց սա է»:

ԶՈՒ հանդեպ ՀՀ իշխանության քաղաքականությունն Աղվան Վարդանյանին չի բավարարում: Նա նշեց. «ԶՈւ հանդեպ վերաբերմունքը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ վերաբերմունքը…մեր տասնյակ զորահրամանատարներ ճնշումների եւ հալածանքների տակ են, եւ դա անում է մի թիմ, որի առնվազն հիսուն տոկոսը բանակի հետ առնչություն չի ունեցել: Ցավալի է»:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակին, Աղվան Վարդանյանը նախընտրեց տոնական օրն այդ մասին չխոսել, միայն շեշտեց. «Այնպես չէ, որ ես վարչապետի պես տեղյակ չեմ Վահե Գրիգորյանի հետաքրքիր կարգավիճակից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031