Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ զինվորական եմ տեսնում, ուզում եմ ամենալավն անել նրա համար»․ հերոսի մայր. «Ա1+»

Հունվար 28,2020 17:13

Այսօր Եռաբլուրում էին նաև Ապրիլյան պատերազմում զոհվածների մայրերը։ Պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի մայրը՝ Գոհար Աբրահամյանը, պատմում է, որ որդին զոհվել է վիրավոր ընկերոջն օգնելիս, 2016 թվականի ապրիլի 7-ի գիշերը․

Մայրն ասում է՝ որդին պատրաստ էր բոլորի համար կյանքը տալ, այդպես էլ արեց․ «Չէր կարող անտարբեր մնալ, իր էությամբ շատ բարի, նվիրված մարդ էր, շատ ընկերասեր։ Այդպիսի քայլ մի անգամ էլ էր արել։ Մինչև 2016 թվականը էլի ընկերոջը կրակել են, գնացել է գրկած բերել, թևերի վրա մահացել է ընկերը»։

Հրաչը 3 երեխաների հայր էր, մայրն ասում է՝ մեծ երազանքներ ուներ իր երեխաների հետ կապված։

Արդեն 28-ամյա բանակին հերոսի մայրը համալրում է մաղթում․ «Թող մեր զինվորների համար կյանքը միշտ ուղիղ գծի նման հարթ լինի, երբ մի զինվորական եմ տեսնում, ուզում եմ ամենալավ բաները անեմ նրա համար։ Թող կայուն լինի մեր բանակը, թող մարտական վիճակ չլինի, ու բանակը մնա որպես բանակ»։

Ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, դիպուկահար Գրիգոր Հարությունյանի մայրն՝ Աննա Հարությունյանն էլ պատմում է՝ վերջին անգամ տղայի հետ խոսել է մարտի 31-ին, խոստացել է, որ կզանգի, տղան զոհվել է ապրիլի 2-ին։

Հարցին, թե բավարարում է այն ուշադրությունը, որ պետությունը հատկացնում է զոհված զինծառայողների ընտանիքներին, բավարա՞ր է, հերոսի մայրն ասում է՝ մի փոքր սփոփանք է։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031