Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չեմ բացառում, որ ձերբակալվածների թիվը կարող է ավելանալ». Լիկա Թումանյան

Հունվար 28,2020 16:51

«Չեմ բացառում, որ ձերբակալվածների թիվը կարող է ավելանալ: Վստահություն չունեմ, որ դրանով կսահմանափակվի ոստիկանություն բերված անդամների թիվը»,- քիչ առաջ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Լիկա Թումանյանը:

Կատարվողը նա որակեց որպես ընդդիմության գլխատման ջանքեր, հատկապես ՀՀ զինված ուժերի տոնակատարությունների օրը, երբ մարդիկ լիովին այլ տրամադրության մեջ են և այդքան էլ չեն հետևում ԶԼՄ-ներին:

Նշենք, որ քիչ առաջ ազատ արձակվեցին ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը: Դեռ ոստիկանությունում են «Ադեկվադ»-ի անդամներ Արթուր Դանիելյանը, Գրիգոր Մինասյանը և Ազատ Ադամյանը:

Լրագրողների հիշեցմանը՝ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքով, տվյալներ կա՞ն, մյուս անձինք ինչ հիմքով են բերման ենթարկվել, Լիկա Թումանյանը պատասխանեց. «Դեռևս որևէ հստակ տեղեկություն չունեմ: Նմանատիպ մի բան էլ կնկարեն այլ տղաների վերաբերյալ: Այն հիմնավորումը, ինչ ներկայացվել է Նարեկ Մալյանին և Կոնստանտին Տեր-Նակալյանին, անհեթեթ է: Չեմ կարծում, որ Կոնստանտին Տեր-Նակալյանը ունենար զենք, Նարեկ Մալյանը գուցե ի պաշտոնե ժամանակին որևէ զենք ունենար, բայց Կոնստանտին Տեր-Նակալյանի պարագայում չեմ կարծում, որ նման բան կարող էր լինել: Թող ոստիկանությունն իր առաջադրած մեղադրանքը հիմնավորի: Եթե չհիմնավորի, նվազագույնը երեք ժամ հետո տղաները պետք է դրսում լինեն, և մենք հանդես կգանք հայտարարությամբ, հնարավոր է, որ մենք նաև մամուլի ասուլիս հրավիրենք»:

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության շենքի մոտ է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Ցավում եմ, որ 2020-ի հունվարի 28-ը հիշվելու է ոչ թե Հայոց բանակի օր, այլ ՀՀ-ում քաղաքական ռեպրեսիաների նոր ալիքի օր: Խոսուն ու սիմվոլիկ է, երբ փառապանծ բանակի օրվա շրջանակներում այս իշխանությունները շարունակում են ներքին թշնամիներ որոնել, թշնամություն սերմանել և վհուկների որսով զբաղվել: Կարծում եմ՝ փորձում են երեք-չորս օրվա ընթացքում տապալված քաղաքական- տեղեկատվական օրակարգի հարցը լուծել, վախեցնել ընդդիմախոսներին, այլախոհներին, գուցե շեղում են տեղեկատվական հոսքերը գալիք երկու օրվա ընթացքում Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ»:

Քիչ առաջ Նարեկ Մալյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ժամը 19.00-ին ՎԵՏՕ կազմակերպության գրասենյակում իրենք հանդես կգան մամուլի ասուլիսով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031