Պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Զավենի Սարգսյանն Արցախյան հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ չի տեսնում: Այս մասին նա այսօր նշեց լրագրողների հետ զրույցում: «Հարցի լուծումը միայն խաղաղ միջոցներով է հնարավոր, պատերազմի միջոցով կարգավորում ես չեմ տեսնում»,-նշեց Արմեն Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ լուծման ճանապարհը միայն խաղաղ բանակցությունները կարող են լինել:
Արմեն Սարգսյանը համաձայն չէ ընդդիմախոսների քննադատությունների հետ, թե Արցախի հարցի կարգավորման հարցում ՀՀ իշխանությունը չունի հստակ մոտեցում. «Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, ինչ իրենից կախված է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ