Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մամ, մոռացի, ես արդեն բանակի տղան եմ». Արմենակ Ուրֆանյանն այսօր կդառնար 30 տարեկան

Հունվար 28,2020 14:12

«Հպարտությամբ էր ասում, որ բանակի օրն է ծնվել: Շատ ցավոտ է, որ առողջություն եւ բարի ծառայություն ասելու փոխարեն այսօր ասում ենք՝ աստված հոգիդ լուսավորի…ցավալի է, բայց պետք է հարմարվենք իրականությանը»,-Եռաբլուրում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը:

Ապրիլյան ռազմական գործողություններում զոհված ՊԲ զինծառայող Արմենակ Ուրֆանյանն այսօր կդառնար 30 տարեկան:

Մայրը հիշեց, որ երբ որդին արդեն ծառայում էր, ասում էր. «Տղա ջան ախր չես զանգում, անհանգստանում ենք: Ասում էր՝ մամ, մի անհանգստացի, մոռացի, ես արդեն բանակի տղան եմ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031