«Փաշինյանի խոսքն ավելի շատ բնորոշ է հենց այն ենթամշակույթին, ինչի դեմ որ իրենք Ազգային ժողովի մակարդակով փորձում են պայքարել: Այդ խոսելաոճը հարիր չէ քաղաքական գործչին, առավել եւս՝ վարչապետին»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «եթե Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել, հայտնվելու է Աշոտյանի դերում», ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանը պետք է նկատի ունենա, թե ում հանդեպ ինչ հռետորաբանություն է դրսեւորում. «Նա կարծես չի տարբերում այն ուժերին, որոնք իր հանդեպ հայհոյանքներ են տալիս, քննադատում են, բարեկամաբար կամ թշնամանքով են վերաբերվում: Նա իր հռետորաբանության մեջ պետք է սա տարբերակի: Նա պետք է վերանայի իր այդ խոսքերը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան էջից