Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեռելին երբ են տանում». Խաժակյանը՝ իր հասցեին գրառման ու Հարթենյանի պահվածքի մասին

Հունվար 28,2020 13:45

«Նա պարզապես չափն անցավ, բայց դա չի նշանակում, որ ընդհանուր առմամբ մթնոլորտը դրան չի նպաստել: Իրականում նպաստել է»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ավագանու արդեն նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի աղջկա սոցցանցային էջի վերաբերյալ գրառմանը, որը քննարկումների առիթ էր տվել, ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նա նշեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երբեւէ ատելության խոսք եւ թշնամանք չի տարածել. «Իսկ այս դեպքում տեսանք, որ Սահմանադրական դատարանի նախագահի հանդեպ գործադրվող ճնշումները ոչ համարժեք են, Հարթենյանն էլ որոշել էր իր մասով այդ անդրադարձը կատարել: Սա եզակի դեպք չէ: Այլ դեպքերում էլ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներն ասել են արտահայտություններ, որոնք, ժամանակահատվածից ելնելով, հանդուրժվել են»:

Հիշեցնենք, որ Հենրիկ Հարթենյանը վայր է դրել ավագանու մանդատը:

Ըստ Դավիթ Խաժակյանի՝ Հարթենյանը նկատվել է այն նույն գործունեությամբ, որով «Իմ քայլը» խմբակցության ավագանու մեծ մասը. «Նրանք հիմնականում «ֆեյսբուքում» ծաղրական գրառումներով, «քոմենթներով», լայքերով գործունեություն են ծավալում: Խոսքը սրա մասին է: Համանման դեպքի վերաբերյալ ասեմ, որ ինձ վերաբերող նյութին ասում էին՝ «մեռելին երբ են տանում», երբ մի քանի ավագանու անդամներ իրար հետ երկխոսության մեջ էին մտել: Այն չորսին չհանեցին, այս մեկին հանեցին… Ոչ առաջին դեպքն է, ոչ վերջին, եւ դա թիմային պատասխանատվության եւ վարքագծի հարց է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031