«Հակաօդային պաշտպանության նոր զենք է ձեռք բերվել, օդային ռադիոէլեկտրոն պայքարի, ինչը մեր բանակի մարտունակությունը բարձրացրել է: Այսօր անգամ շփման գծում զինադադարի խախտման դեպքերը կրճատվել են: Դա ուղղակի կապված է բանակի մարտունակության հետ»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ մեկ տարում բանակի բյուջեն ավելացել է, ձեռք են բերվել ՀՕՊ լրջագույն զինատեսակներ, որոնք թույլ չեն տա, որ Ադրբեջանի օդուժը գործի արդյունավետ. «Ֆինանսավորման աճ կա: Գումար է հատկացվել նաեւ, որ մարտական ծառայության զորամասերում բարելավվեն կենցաղային պայմանները»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ