Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հիմա գրեթե անհնարին է դարձել հովանավորչությամբ եւ կաշառքով բանակից ազատվելը». Արամ Սարգսյան

Հունվար 28,2020 12:51

«Ինձ ուրախացնում են սպառազինությունների մրցավազքում մեր բանակի նոր ձեռքբերումները: Հակառակորդը որոշակի գործողություններ անելուց առաջ այդ մասին մտածելու է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նրա համար գոհացուցիչ է նաեւ զորակոչի ընթացքը. «Եթե նախկինում բանակից ազատվելու խնդիրները հովանավորչության, կաշառքի մեթոդներով հնարավոր էին, հիմա գրեթե անհնարին է դարձել, ինչը շատ ողջունելի է: Նաեւ ողջունելի է շատ լավ ճանապարհ անցած զինվորականների առաջխաղացումը: Անդրանիկ Մակարյանը գեներալ-լեյտենանտի կոչում ստացավ: Բացառիկ ազնվության տեր մարդ է եւ զինվորական»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031