Հունվարի 24-ին, Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 դպրոցի մոտ, առավոտյան 8-ի սահմանում ՊՆ 65-ամյա ծառայող Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 10-ամյա աղջկա, որը կարճ ժամանակ անց գիտակցության չգալով, մահացել էր։
Թիվ 52-րդ դպրոցի շրջանավարտները, ուսուցիչները, ծնողները և աշակերտները որոշել են հունվարի 29-ի առավոտյան բողոքի ցույց կազմակերպել և փակել ճանապարհները՝ դպրոցի մոտ լուսացույց տեղադրելու պահանջով։
Aravot.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Նարինե Շարյանն ասաց, որ բողոքի գործողությունները ժամանակավրեպ են եւ իմաստազուրկ, քանի որ Երեւանի քաղաքապետարանը դեռ դեկտեմբերից էր ինչ-որ բաներ նախաձեռնել, մնում է մրցույթ հայտարարվի, ինչ-ինչ հարցեր լուծվեն:
Դպրոցի տնօրենը հավելեց, որ ծնողների եւ աշակերտների ցույցին ներկա կլինեն նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանի ներկայացուցիչներ: Նա ասաց, որ որքան էլ ցավալի է ընդունելը, կատարվածում նաեւ ծնողն ունի մեղքի բաժինը. «Իրենք այն պահին են անցել փողոցը, երբ Կամազն էր անցնում, վարորդը իրենց չէր կարող տեսնել, քանի որ իր նստատեղը բարձր է: Շատ ցավալի դեպք է տեղի ունեցել, եւ ես մինչեւ հիմա ուշքի չեմ գալիս»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Արխիվային լուսանկարը՝ դպրոցի կայքից
“․․․ծնողն ունի մեղքի բաժին”։ Ունի՞։
Իսկ տնօրե՞նը։ Նա , ով պատասխանատու է իր դպրոցի յուրաքանչյուր երեխայի կյանքի անվտանգության համար երբևէ պետական մարմինների բութ ուղեղներում “SOS” ահազանգե՞լ է, որ դպրոցի շրջակայքում , ըստ նշված ժամերի տեղադրեն արագությունը խիստ սահմանափակող երթևեկության նշան։ Կամ բարձրացրե՞լ է այն կարևոր հարցը և հասել այն բանին , որ պիկ ժամերին մշտապես ճանապարհային ոստիկանը կարգավորի անցումը (school crossing patrol officer)․
Ամեն անգամ նորամուծություններ քննարկելուց և փոփոխություններից առաջ այս բանին պիտի հասնել։
https://www.google.com/search?q=school+crossing+officer%2CUSA&tbm=isch&ved=2ahUKEwj6oPrs8LLnAhVZZ98KHYtnBRUQ2-cCegQIABAA&oq=school+crossing+officer%2CUSA&gs_l=img.12…207674.209175..211805…0.0..0.420.999.0j1j2j0j1……0….1..gws-wiz-img.JGbbS6_Rfik&ei=QcI2Xrr8KNnO_QaLz5WoAQ&rlz=1C1SQJL_enUS814US814#imgrc=SofI0-Hjmmj43M