«Բանակում աշխատանքներ կատարվում եւ կկատարվեն, բանակը միշտ համալրվում է: Հո ամեն ինչ չեմ մանրամասնի, թե բանակում ինչ է կատարվում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը:
Նա նշեց, որ բանակն առաջիկայում էլ սպառազինվելու է:
Այլ հարցերի, այդ թվում՝ քաղաքական բնույթի, պատասխանել ԵԿՄ նախագահը չցանկացավ, ասաց, որ միայն բանակին առնչվող հարցերին է արձագանքում:
«Անվտանգության սպառնալիքի խնդիր տեսնո՞ւմ եք» հարցը եւս նա թողեց անպատասխան:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ