Բանակի կազմավորման հերթական տարեդարձի առթիվ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի լուծման նպատակով ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու, որպեսզի իրավիճակը հանգուցալուծվի:
«Շուտով կհանգուցալուծվի»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ չմանրամասնելով, թե ինչ քայլեր են այդ առթիվ ձեռնարկվելու:
Նույն հարցը հղվեց նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: «Այսօր, եթե կարելի է, դրա մասին չխոսենք»,-պատասխանեց նա:
ԱԱԾ պետի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն էլ լրագրողների հարցերին արձագանքել խուսափեց: ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից պետական հեղաշրջման հնարավոր փորձի վերաբերյալ հարցի շուրջ էլ Մարտիրոսյանը նշեց, որ վարչապետն այս մասին արդեն խոսել է:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ