«Այդ բանավեճերը քաղաքական կարեւորություն չունեն: Կդժվարանամ մեկնաբանել, թե նրա շահերը որտեղ են եղել եւ ինչում են կայացել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի՝ քաղաքականություն մուտք գործելու հնարավորությունների եւ նրա կողմից պաշտոնավարման ընթացքում պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու լուրերին, ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նա նշեց՝ դժվարանում է գնահատել հեղաշրջման մասին տեղեկությունները. «Այն փաստը, որ նա այլեւս ԱԱԾ տնօրենը չէ, բավականին խոսուն է ինքն իրենով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ