«Մեր սպառազինությունը եւ այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են ԶՈՒ-ին՝ իր խնդիրները կատարելու նպատակով, ավելացված են տասնյակ տոկոսներով»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Մեր կարողությունները բավականին մեծացել են»,-նշեց նա:
Նաեւ հայտնեց, որ 40%-ից ավելի զորամասեր արդեն անցել են սննդի կազմակերպման նոր համակարգին. «Փորձնական ծրագիրը հաջողված է: Ավելին՝ մեր համար անսպասելի կերպով»:
Ինչ վերաբերում է հարցին, թե 2019թ.-ին գնված ռուսական կործանիչները երբ են հասնելու ՀՀ, նախարարը պատասխանեց. «Շուտով կհասնեն»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ