Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վիճարկվել են 9 ազգային պատվիրակությունների, այդ թվում Ռուսաստանի, լիազորությունները՝ տարբեր հիմունքներով:
Մասնավորապես, ԵԽԽՎ կայքում նշվում է, որ Ռուսաստանի պատվիրակության լիազորություններ վիճարկվել են ինչպես նյութական, այնպես էլ ընթացակարգային հիմքով: Որպես հիմնական խնդիր՝ մատնանշվել է վերջին առաջարկը՝ փոխել սահմանադրական հավասարակշռությունը ազգային և միջազգային իրավունքի միջև, ինչպես նաև Վրաստանում տիրող իրավիճակը: Ընթացակարգային վիճարկումը մատնանշում է այն փաստը, որ Ղրիմի օկուպացված տարածքում ձայներն օգտագործվել են ռուսական խորհրդարանի ընտրության համար, և որ ռուսական պատվիրակության որոշ անդամներ այս պահին ենթարկված են ԵՄ պատժամիջոցների:
Ռուսական պատվիրակության լիազորությունների հարցը առարկայական հարցերով Խորհրդարանը կքննի չորեքշաբթի՝ հիմնվելով մոնիթորինգի հանձնաժողովի զեկույցի վրա:
Ինչ վերաբերում է մյուս բոլոր պատվիրակություններին, Կանոնակարգի հանձնաժողովն իր կարծիքը կհայտնի նախագահին առանց լիագումար լսումների, եթե այն որոշի, որ լիազորությունները պետք է ընդունվեն:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ