Հունվարի 27-ին, ժամը 21:12-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 23 հասցեից՝ «Արաքս» հանդիսության սրահից, շմոլ գազի թունավորման նախանշաններով Ճամբարակի ԲԿ են տեղափոխվել Քնարիկ Բ.-ն (1987 թ.), Ռիտա Թ.-ն (1991 թ.), Բենյամին Ս.-ն (1984 թ.), Ռաիսա Թ.-ն (1979 թ.) Արմինե Ղ.-ն (1978 թ.), Էդգար Ս.-ն (1994 թ.), Լիլիթ Ղ.-ն (2000 թ.), Միլեն Թ.-ն (2006 թ.) և Եվա Կ.-ն (1983 թ.):
ԱԻՆ