Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերի մեկնարկին մնում է 179 օր: Բոլոր երկրների առաջատար մարզիկները 2020 թվականին օլիմպիական մարզաձեւերի վարկանիշային մրցաշարերում պայքարելու են օլիմպիական ուղեգրերի համար:
Հայաստանը մինչեւ այս պահը իր հաշվարկում ունի երեք վարկանիշ, երկուսը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտում (77 կգ եւ 97 կգ), մեկը՝ սպորտային մարմնամարզությունում: Սակայն սա Տոկիո տանող ճանապարհի միայն սկիզբն է: Առջեւում նոր ուղեգրեր են մեզ սպասում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ