Ստրասբուրգում այսօր մեկնարկել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Հերթական նիստերի օրակարգում են Խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրությունը, Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ ծավալուն զեկույցը, Լիբիայում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին վերաբերող, ինչպես նաև լրատվամիջոցների ազատությանն ու լրագրողների անվտանգությանն առնչվող քննարկումներ։
Նստաշրջանի առաջին օրը ՝ հունվարի 27-ին, տեղի է ունեցել նաև «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» խմբակցության (ALDE, ) նախագահի և փոխնախագահների ընտրությունը։ Քվեարկության արդյունքում ԵԱԺԴ նախագահ է ընտրվել ֆրանսիական պատվիրակության անդամ Ժակ Մերը։ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանն ընտրվել է ԵԱԺԴ խմբակցության փոխնախագահ։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ է ընտրվել Հենրիկ Դայմսը (Hendrik Daems, ALDE խմբակցություն, Բելգիա) ։
Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԱԺԴ–ԵԽԽՎ, ALDE-PACE) (ֆրանսերեն՝ Alliance des démocrates et des libéraux pour l’Europe) գործող քաղաքական խմբակցություն, որը միավորում է Եվրոպայի խորհրդի 29 պետություններ ներկայացնող 91 անդամների։
Կարդացեք նաև
Ազգային ժողով