Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ-որ մեկն ուզել է Սամվել Բաբայանին հաշվառումից հանել». պաշտպանը զինկոմիսարիատից ապացույց է պահանջել

Հունվար 27,2020 17:43

Արցախի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայցի քննության հերթական դատական նիստն է եղել: Հիշեցնենք, որ 2020թ.-ին Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ են սպասվում, իսկ Սամվել Բաբայանը դատարանում վիճարկում է իր՝ ԱՀ քաղաքացիությունից զրկված լինելու որոշման օրինականությունը: Ընտրություններում որպես թեկնածու հանդես գալու համար Բաբայանը դատական կարգով պետք է վերականգնի իր քաղաքացիությունը:

Այսօր Սամվել Բաբայանի պաշտպանը միջնորդել է, որպեսզի զինկոմիսարիատը պատճառաբանի, թե ինչու է Սամվել Բաբայանը հաշվառումից հանվել, եւ  համապատասխան փաստաթուղթ ներկայացվի դատարանին՝ որպես ապացույց: «2006թ.-ին Սամվել Բաբայանին հանել էին հաշվառումից՝ առանց իր իսկ գիտության: Այդ ժամանակ հաշվառումից հանել էին նաեւ զինկոմիսարիատից: Այսինքն, գեներալ-լեյտենանտին զինվորական հաշվառումից հանում են եւ անհասկանալի է, թե ում նախաձեռնությամբ եւ ինչպես է դա տեղի ունեցել, ով է նման ցանկություն հայտնել: Այս փաստական հիմքերն ենք ուզել՝ այն ապացույցները, որից հետեւում է, որ այդ գործընթացն ինչ-որ մեկը նախաձեռնել է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արամ Ղլեչյանը:

Նրա փոխանցմամբ՝ Սամվել Բաբայանը նիստին չի մասնակցել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 31-ին, եթե ապացույցը, պաշտպանի խոսքով, տեղ հասնի: Իսկ եթե ոչ, նիստը կհետաձգվի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարում՝ Սամվել Բաբայանը, նրա համակիրներն ու Արամ Ղլեչյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031