Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում մեկնարկել է շախմատի Մոսկվայի բաց առաջնությունը՝ «Moscow Open 2020» միջազգային հեղինակավոր մրցաշարը, որտեղ ուժեղագույնների «A» խմբում հանդես է գալիս Հայաստանի 15 շախմատիստ, որոնցից երեքը՝ գրոսմայստեր:
Խաղացվել է երկու տուր: Երկու հաղթանակ տոնել է 34 շախմատիստ: Նրանց մեջ է նաեւ գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը, որը լրացուցիչ գործակիցներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ