Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Կրթություն և մասնագիտական մանկավարժություն» ֆակուլտետի նախաձեռնությամբ իրականացվել է ակցիա նվիրված Բանակի օրվան։
Պատրաստել ենք ծանրոցներ (քաղցրավենիք և այլն), ինչպես նաև նամակներ մեր անդորրը հսկող քաջերին, որոնք ուղարկվել են մարտական հերթապահություն անցկացնող զորամաս։ Նամակների համար շնորհակալություն ենք հայտնում Արմավիրի մարզի Փշատավանի միջնակարգ դպրոցի տնօրինությանը, հրաշք աշակերտներին և ուսուցիչներին։
Ծանրոցները Արցախ հասցնելու համար շնորհակալություն ենք հայտնում «Զինվորի հետ, Զինվորի կողքին» բարեգործական հասարակական կազմակերպությանը։ Շնորհակալություն մեզ աջակցելու համար։
Զինվորնե՛ր և սպանե՛ր, ցանկանում ենք անփորձանք ծառայություն և բարի վերադարձ։
Կարդացեք նաև
Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան