Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի խորհրդական. «Մեզ միասնություն է պետք։ Խնդրում եմ»

Հունվար 27,2020 16:20

Միասնության, քաղաքական կոնսենսուսի, կարմիր գծերը համատեղ ֆիքսելու ու առաջ գնալու մասին խոսում եմ 2018-ից սկսած։ Ամեն շաբաթ, գրեթե ամեն օր։ Հրապարակավ և ցանկացած հավաքում։ Լսում, ժպտում անցնում էին, լսում՝ արհամարում էին, լսում՝ համաձայնում ու մոռանում գնում էին։ Երևի ժամանակից առաջ էի ընկել։

Դատելու ունակությունը չկորցրած յուրաքանչյուրը կտեսնի, որ հասել ենք մի կետի, երբ հաստատ կարելի է ասել՝ բերենք տեսնենք էդ ինչի՞ մասին էր էդ Թևանը Պողոսյանն էսքան ժամանակ առավոտից երեկո կոկորդ պատռում։ 2018-ին նախորդ իշխանությունն էր անտարբեր, նորն էլ մի առանձնահատուկ հրճված չէր, հիմա ոնց որ արդեն երկու տարվա վաղեմության իշխանությունն է անտարբեր, բայց հուսամ, որ նախորդները կլինեն ականջալուր. ժողովուրդ, նստեք համազգային կոնսենսուսի բանակցային սեղանի շուրջ։ Վարի ենք տալու էս ամեն ինչը։ Եկեք գտեք այդ համատեղ՝ միասնական ապագային միտված կոնսենսուսը, բանակցեք, կարմիր գծերը ուրվագծեք ու դրանով շարժվենք առաջ։

Հուսամ այս անգամ կրկին պատմությունից առաջ չեմ ընկել։ Պարզապես հայը այլ հայի վնասելով իր համար ազնիվ ապագա կառուցել չի կարող. մյուսի թոռներն այդ պատմությունն իրենց ձևով են պատմելու։ Եկեք դադարենք իրար քայքայել։ Եկեք արդեն բացած վերքերը բուժենք՝ առանց նորերը բացելու։ Եկեք պարզապես նորը կառուցենք։

Եկեք նստենք համազգային կոնսենսուսի բանակցային սեղանի շուրջ։

Մեզ միասնություն է պետք։

Խնդրում եմ։

Թևան ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ նախագահի խորհրդական

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031