Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք իմ թալանածը գտեք, կեսն էլ ինձ տվեք՝ իմանամ». Էդուարդ Շարմազանովը պնդում է`ՀՀԿ-ն թալանով չի զբաղվել

Հունվար 27,2020 16:15

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով, այսօր Հայաստանը կանգնած է ժողովրդավարության պահպանման կամ բռնապետության անցման շեմին: Այս եզրահանգմանը նրան հանգեցրել են ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները: Այսօր լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նկատեց`ցանկացած սահմանադրական օրենք ընդունելու համար պետք է ունենա 80 ձայն, ինքն ունի 88 ձայն, դրա համար «լկտի խոսում է` պատերով է տալիս, ասֆալտին է փռում, պինցետով է քաշում, թաթիկներ է կտրում»։

Բանախոսի համոզմամբ, այս իրավիճակից Հայաստանը հնարավոր է դուրս բերել միայն արտահերթ ընտրություններով. «Փաշինյանը հոկտեմբերի 2-ին գրավելով ԱԺ-ն եւ պարտադրելով հապճեպ, էյֆորիկ ընտրություններ՝ կուլ տվեց օրենսդիր իշխանությունը։ Այսօր օրենսդիր իշխանությունը գտնվում է ամբողջությամբ իր տիրապետության ներքո։ Երբ ես ասում եմ՝ արտահերթ ընտրություններ, իմ նպատակն այն չէ, որ իմ կուսակցությունը լինի իշխանություն: Ոչ նպատակն այն է, որ Հայաստանի պատմության մեջ որեւէ մեկն իր գրպանում մանդատների 3/5-րդը չի ունեցել։ Այ, որ լինեն նոր ընտրություններ, ժողովուրդն իր ախորժակը սահմանափակի, այդ ժամանակ այդպես լափառոշ բառերը չի օգտագործի՝ իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Ըստ բանախոսի, ՍԴ-ն մնացել է Հայաստանի ժողովրդավարության ինքնիշխանության, իշխանությունների տարանջատման միակ իրական բաստիոնը. «Նա ցանկանում է կուլ տալ ՍԴ-ն, որովհետեւ ՍԴ-ն մնացել է փաստացի միակ կառույցը, որը ծառայում է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Հայաստանին եւ Հայաստանի հանրապետության Սահմանադրությանը։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը Լյուդովիկոսի նման փորձում է նույնացնել իր անձն ու Հայաստանը, դա պարզ դարձավ իր ասուլիսից։ Նիկոլ Փաշինյանի համար օրենք չի գործում: Սերժ Սարգսյանի դեպքում էլ, Ռոբերտ Քոչարյանի դեպքում էլ անձեռնմխելիությունը պետք է գործի, սա սահմանադրական նորմ է, ինչպես նաեւ Հրայր Թովմասյանի գործով։ Սակայն Փաշինյանը հայտարարում է՝ ընտրվել է նախկին ԱԺ-ի կողմից: Ի՞նքը ում կողմից էր ընտրվել: Նա էլ է նախկին ԱԺ-ի կողմից ընտրվել։ Հին ու նոր է անում, բայց իր ֆրակցիայի կեսը հին է, իր թիմի կեսը ՀՀԿ-ից փախածներ են կամ տաքուկ անկյուններ փնտրողներ են. իրենից հի՞ն»։

Անդրադառնալով հայտարարություններին էլ, թե ՀՀԿ-ական իշխանությունը զբաղված էր թալանով, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Մի հատ բոբո են սարքել՝ հանրապետականները կեղեքել ու թալանել են Հայաստանը։ Մեռանք ասելով՝ եկեք իմ թալանածը գտեք, կեսն էլ ինձ տվեք՝ իմանամ։ Այդ մարդկանց տպավորությունն այնպիսին է, որ մենք առավոտյան գնացել ենք աշխատանքի, բացել ենք բյուջեի սեյֆը, բյուջեն թալանել ենք, իրիկունն էլ թալանած գնացել ենք»։

Դիտարկմանը` ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված, հակադարձեց. «Դիզելի գործը՞… մի հոգու ցուցմունքո՞վ… Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ է, բայց արդեն գիտե՞ք քանի գործ կա իր վրա. դատարանների շրջափակելու կոչ, ԱԺ-ի վրա արշավ, ատելության խոսք, էս գրիչի գործով սուտ մատնություն կարող է լինել։ Ասում է՝ ռեստորանների այն զուգարանները, որոնք լավը չեն, դրանց տերերին սնանկացնենք, ուշք ու միտքը գնում է սնանկացնելու համար: Վարչապետը սնանկացնող չէ»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031