Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը ՀՀ վարչապետի դստեր նկատմամբ արձանագրել է վիրավորանքներ ու ատելության խոսքի դրսևորումներ

Հունվար 27,2020 15:44

Ողջունելի է Երևանի ավագանու անդամների ու հատկապես «Իմ քայլը» խմբակցության երեկվա դատապարտող դիրքորոշումը և խմբակցության այսօրվա նիստի հրավիրման փաստը՝ կապված ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքի հետ։

Հատուկ կարևորում եմ Ազգային ժողովի պատգամավորների ու հատկապես «Իմ քայլը» խմբակցության անդամների դատապարտող հայտարարություններն այդ արարքի առնչությամբ։

Հարկ եմ համարում կրկին արձանագրել, որ անձնական ու ընտանեկան կյանքը թիրախավորելը խիստ մերժելի երևույթ է, առավել ևս եթե հարցը վերաբերում երեխաների՝ անկախ նրանից խոսքը պաշտոնյայի ընտանիքի մասին է, թե ոչ։

Նույնը հավասարապես վերաբերում է ՀՀ վարչապետի դստեր նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած վիրավորանքներին ու ատելության խոսքի դրսևորումներին։ Նման երևույթները բացարձակ անթույլատրելի են, առավել ևս որ մեր դիտարկմամբ՝ հաճախ դա արվում է այնպես, որ վիրավորանք հասցվի Վարչապետի դստերը՝ թիրախավորելով նրա սեռը և տարիքը։

Նման երևույթները խաթարում են իրավական ու բարոյական բոլոր արժեքները և վտանգում են համերաշխությունը մեր հասարակությունում։

Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031