Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանոթ-բարեկամի գործի տեղավորող ռեկտորին տուն ճանապարհել․ նախարարի խորհուրդը՝ դասախոսներին

Հունվար 27,2020 15:37

Լրագրողները Գյումրի այցելած ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին, թե նախարարությունը հետևողակա՞ն է, որ ուսումնական հաստատություններում ծանոթ-խնամի-բարեկամների աշխատանքի տեղավորելու ու մասնագետներին դուրս թողնելու վատ ավանդույթը չշարունակվի։

Ի պատասխան՝ նախարարը հայտարարեց․ «Մեկ տարվա, ութ ամսվա իմ գործունեության ընթացքում չեք կարող մի օրինակ նշել, որտեղ իմ մտերիմը գործի է անցել իմ նշանակմամբ»։

Դիտարկմանը՝ եթե գործի է անցել բուհի ղեկավարի մտերիմը, սրան ի՞նչ կասեք, նախարարը պատասխանեց․ «Ժողովուրդ ջան, բուհերը ինքնավար մարմիններ են, եթե դժգոհությունները կան, եթե բոլոր դասախոսների և ակադեմիական միջավայրի սեփականությունն է այդ դժգոհությունը, և ՛այդ ռեկտորին տուն կճանապարհեն, և՛ այդ բարեկամներին տուն կճանապարհեն։

Մենք այդ փոփոխությունները պետք է այդ մակարդակով անենք, ես՝ որպես նախարար, կարող եմ մեկի դեպքում որոշում կայացնեմ, երկուսի դեպքում որոշում կայացնեմ, եթե այդ փաստերը շատ են, ուրեմն դա համակարգային է, ուրեմն բոլորը դրան պիտի մասնակցություն ունենան»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Նախարարի լուսանկարը՝ Շիրակի պետական համալսարանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031