Լրահոս
Օրվա լրահոսը

Ատելության քարոզը հրամցվում է իշխանության կողմից. Էդուարդ Շարմազանով

Հունվար 27,2020 15:25

«Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, «ոչ» ենք ասում ցեղասպանություններին, ատելությանը: Մեր համերաշխությունն ենք հայտնում հրեա բարեկամ ժողովրդին, երկրորդ աշխարհամարտի եւ Հայրենական մեծ պատերազմի զոհերին: «Ոչ» ենք ասում նացիզմին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի 75-րդ տարելիցն է: Հայաստանի հանրապետական կուսակցության անդամները Երեւանում Հոլոքոստի զոհերի հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհեցին:

«Այստեղ ենք, որովհետեւ այս տարի մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 75-րդ տարեդարձն է, որտեղ հայ ժողովուրդը իր մեծ ներդրումն է ունեցել խորհրդային բանակի կազմում`իր 6 դիվիզիաներով, 106 հերոսներով, 4 մարշալներով, 100-ից ավելի գեներալներով, 100 հազարավոր զինվորներով, ֆաշիզմի դեմ հաղթանակում»,- ասաց բանախոսը՝ հիշեցնելով, որ երբ 1945-ի հունվարի 27-ին ուկրաինական առաջին ռազմաճակատը մարշալ Կոնեւի գլխավորությամբ ազատագրեց Օսվենցիմը, նրա կազմում էին 546 հայ:

«Ցանկացած ատելության քարոզ, քսենոֆոբիա առանց զոհերի չի լինում: Մենք այստեղ ենք մեր «ոչ»-ը ասելու ատելության քարոզին, որ այսօր գլուխ է բարձրացրել թե միջպետական հարաբերություններում, թե արտաքին քաղաքականության մեջ, աշխարհի տարբեր անկյուններում, թե, դժբախտաբար, նաեւ ներքին քաղաքականության մեջ: Այն ատելության քարոզը, որը կա մեր հասարակության մեջ, որը, կարծում եմ, հրամցվում է մեր իշխանությունների կողմից»:

Այլ մանրամասները`քիչ ուշ`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031