«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամները քիչ առաջ ավարտեցին հրավիրած հրատապ նիստը:
Հիշեցնենք, որ երեկ նույն խմբակցության ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սառա Թովմասյան անունով օգտատիրոջ տվյալներն ու գրառում արել: Հրատապ նիստը հենց այդ առիթով էր:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը երեք ժամ տեւած նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հենրիկ Հարթենյանին հորդորել են մանդատից հրաժարվել. «Քննարկման ժամանակ խմբակցության անդամները վերահաստատեցին իրենց դիրքորոշումը, որ դա մեր արժեհամակարգին հարիր չէ, որ դա դեմ է մեր որդեգրած սկզբունքներին: Հավատարիմ մնալով այդ սկզբունքներին, պարոն Հարթենյանին հորդորեցինք, որպեսզի մանդատից հրաժարվի: Կարծում եմ ինքն էլ առանձին հանդես կգա հայտարարությամբ»:
Պարոն Էյրամջյանը նաեւ ասաց, որ արդեն կարեւոր չեն դրդապատճառները, պատճառաբանումները. «Կարեւոր չեն պատճառները, կարեւորը եղելությունն է, ունեք այն ինչ ունենք»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հենրիկ Հարթենյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից