Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցությունը մերժելի է համարում ատելության խոսքի և բռնության ցանկացած դրսևորում

Հունվար 27,2020 15:01

Երևանի ավագանու ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցությունը այսօր՝ 27.01.2020 թվականին, գումարել է արտահերթ նիստ։ Օրակարգում խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի կողմից Ֆեյսբուք սոցիալական ցանցում արված գրառումն էր, որը հանրության շրջանում լայն արձագանք ստացավ։

Քննարկման արդյունքում խմբակցությունը ցանկանում է ևս մեկ անգամ արձանագրել, որ մերժելի է համարում ատելության խոսքի և բռնության ցանկացած դրսևորում, ընտանիքի անդամներին թիրախավորելու և նմանատիպ գործիքակազմի կիրառումը։ Նշվածը մեզ համար անընդունելի է հատկապես, եթե կատարվել է մեր թիմի անդամների կողմից՝ ուղղակիորեն հակասելով քաղաքական թիմի որդեգրած արժեքներին։

Կարևորելով քաղաքական պատասխանատվության ինստիտուտը՝ խմբակցությունը հորդորել է Հենրիկ Հարթենյանին հանդես գալ ներողության խոսքով և վայր դնել մանդատը։

Երևանի ավագանու ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031