Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանեցյանը դուրս է գալիս էթիկայի անհրաժեշտ սահմաններից արդեն ու իշխող ուժին նման խորհուրդներով է դիմում». Հովիկ Աղազարյան

Հունվար 27,2020 14:40

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գրառում էր արել. «Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը»:

Նա նաեւ Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների: Երկրի անվտանգությունը վեր է ամեն ինչից ու յուրաքանչյուրից, և այն չի կարող հիմքում ունենալ չմտածված որոշումներ ու էմոցիոնալ պոռթկումներ: Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց. «Ես համաձայն չեմ այդ գնահատականներին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն անվերապահորեն վայելում է ժողովրդի համակրանքը, վստահությունը եւ, հետեւաբար, հիմա էլ Նիկոլ Փաշինյանը այդ պատասխանատվությունը զգում է: Կառավարության աշխատանքում այս կամ այն թերացումներ լինում են, որոնք չեն կարող չլինել, բայց կարեւորն այն է, որ այդ թերությունները նկատեն ու հետեւողականորեն շտկեն: Ինչ վերաբերում է Վանեցյանի ասածին, ինքը երեւի թե դուրս է գալիս էթիկայի անհրաժեշտ սահմաններից արդեն ու իշխող ուժին նման խորհուրդներով է դիմում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031