«Անընդունելի է արարքը, մենք այդ մասին արդեն հայտարարություն արել ենք»,-այսպես պատասխանեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սաթենիկ Մկրտչյանը, որը շտապում էր այսօր Երեւանի քաղաքապետարանում հրավիրած հրատապ նիստին:
Երեկ նույն խմբակցության ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանը (լուսանկարում) ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սառա Թովմասյան անունով օգտատիրոջ տվյալներն ու գրառում արել: Հարցին ի պատասխան՝ պե՞տք է, որ նա հեռացվի ավագանու կազմից Սաթենիկ Մկրտչյանն ասաց, որ պետք է խմբակցությունով քննարկեն՝ որոշեն:
Նույն խմբակցության մեկ այլ ավագանու անդամ Արման Անտոնյանն ասաց, որ դատապարտում է, այն էլ խիստ է դատապարտում նմանատիպ դրսեւորումները, բայց հույս հայտնեց, որ Հենրիկ Հարթենյանն իր մեկնաբանությունն ունի արածի վերաբերյալ: Ասաց նաեւ՝ ցանկացած արդարացում իր կողմից ընդունելի չի լինի. «Բռնության կոչերը առհասարակ չպետք է մեր երկրում տեղ ունենան՝ կլինի «Իմ քայլից» թե մեկ այլ քաղաքացի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ