Հունվարի 26-ին Կալիֆորնիայում բասկետբոլիստ Քոբի Բրայանի ողբերգական մահվան պատճառ դարձած ավիավթարի օդաչուն եղել է ազգությամբ հայ Արա Զոբայանը:
Armenian Report- ի տեղեկություններով՝ Արա Զոբայանը 50 տարեկան էր:
Երեկ մարզական աշխարհը ցնցեց բասկետբոլի 41-ամյա լեգենդի և նրա 13-ամյա դստեր մահը: Ընդհանուր առմամբ ուղղաթիռում եղել է 9 մարդ, նրանք բոլորն էլ զոհվել են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ուղղաթիռի կործանման պատճառը եղել է մառախուղը և վատ տեսանելիությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ