Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ջուլֆալակյան. Համաշխարհային սպորտը մեծագույն կորուստ ունեցավ

Հունվար 27,2020 12:12

RIP Kobe Bryant

2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո 2-3 օր գիշերները չէր ստացվում քնել։ Հակասական էմոցիաներն ու մտքերը թույլ չէին տալիս։ Ուրախ էի, որ ստացվել էր հսկայական աշխատանքի արդյունքում մեդալ նվաճել, բայց և տխուր էի, որ ոսկին չստացվեց, երբ այնքան մոտ էր…

Գիշերները՝ ժամը երեքի չորսի կողմ, երբ արդեն չգիտեի էլ ինչով զբաղվել, որ մտքերս ցրվեին, գնում էի ճաշարան, որը 24 ժամ բաց էր, ու այնտեղ շփվում տարբեր մարզիկների հետ, որոնց ճանաչում էի, կամ նոր էինք ծանոթանում…

Այդպես մի գիշեր տեսա Քոբի Բրայանին, ինձանից մի քանի սեղան այն կողմ նստած՝ իր 2 թիմակցի հետ։

Արդեն կրկնակի Օլիմպիական չեմպիոն էր դարձել: Լեգենդար մարզիկ։ Նայում էի ու մտածում, թե քանիսը կուզեին նրա տեղը լինել… Մարզիկ, ով սպորտի պատմություն էր կերտել/կերտում,  հանգիստ նստած էր, բոլոր մյուս մարզիկների պես։ Երիտասարդների համար այդ ամենը շատ ուսուցողական է։

Տարիներ անց կարդացի բասկետբոլի անվանի մարզիչներից մեկի գիրքը։ Այնտեղ, խոսելով շատ հայտնի տարբեր մարզիկների մասին,  մարզիչն անընդհատ առանձնացնում էր Բրայանին՝ որպես բացարձակ պրոֆեսիոնալ, իր գործին նվիրված, յուրահատուկ մարզիկի։

Ընդամենը մի քանի օր առաջ էլ, հերթական թռիչքիս ժամանակ, օդանավակայանում հանդիպեց արդեն Բրայանի հեղինակած գիրքը՝ սերունդներին մոտիվացնող և սպորտի գեղեցկության մասին պատմող…

Եվ հիմա ուղղակի չես պատկերացնում, թե ինչպես մի քանի ակնթարթում կարող է ամեն ինչ փոխվել։ Իրապես ապրել է պետք կյանքը,  քանզի այն անկանխատեսելի է։ Համաշխարհային սպորտը մեծագույն կորուստ ունեցավ։ Ափսոս (

Արսեն ՋՈւԼՖԱԼԱԿՅԱՆ
ԱԺ պատգամավոր
Հունահռոմեական ոճի ըմբիշ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031