Լոս Անջելեսի Սթեմփթլ Սենթըր արենայում հունվարի 26-ին տեղի է ունեցել երաժշտական աշխարհի ամենամեծ իրադարձությունը՝ Գրեմիի 62-րդ մրցանակաբաշխությունը:
18-ամյա Բիլի Այլիշը հաղթող է ճանաչվել միանգամից 5 անվանակարգերում, իսկ ամենաշատ՝ 8 անվանակարգերում առաջադրված 31-ամյա Լիզոն հաղթող է ճանաչվել դրանցից երեքում:
Այսպես, Բիլի Այլիշը հաղթել է «տարվա ձայնագրություն» (Bad Guys), «տարվա երգ» (Bad Guys), «տարվա ալբոմ», «լավագույն նոր արտիստ», «լավագույն վոկալ փոփ ալբոմ» (When We All Fall Asleep, Where Do We Go?) անվանակարգերում:
Լիզոն արձանիկներ է ստացել «լավագույն վոկալ փոփ կատարում» (Truth Hurts), «լավագույն քաղաքային կամ ժամանակակից ալբոմ» (Cuz I Love You (Deluxe)) և «լավագույն հեռուստատեսային R&B-ելույթ» անվանակարգերում:
Կարդացեք նաև
Գարի Քլարկ Կրտսերի This Land երգը մրցանակն է ստացել է երկու անվանակարգերում՝ «լավագույն ռոք ելույթ» և «լավագույն ռոք կոմպոզիցիա»: Լավագույն ռոք ալբոմ է ճանաչվել Cage the Elephant-ի Social Cues ալբոմը, իսկ լավագույն ալտերնատիվ ալբոմը բաժին է հասել Vampire Weekend-ի Father of the Bride-ին:
Լավագույն ռեփ կոմպոզիցիա է ճանաչվել 21 Savage-ի A Lot-ը, իսկ ռեփեր Lil Nas X Old Time Road երգի տեսահոլովակը ճանաչվել է լավագույն երաժշտական հոլովակ:
«Լավագույն սաունդթրեք և վիզուալ մեդիա» անվանակարգում մրցանակը շնորհվել է Հիլդուր Գուանդոտիրին «Չերնոբիլ» ֆիլմի համար: Իսկ ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման մրցանակ է ստացել Becoming ինքնակենսագրականի համար՝ «լավագույն խոսակցական ժանրի ալբոմ» անվանակարգում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ