«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան «սթորին», որտեղ ավագանու անդամը կիսվել է Սառա Թովմասյան անունը կրող օգտատիրոջ լուսանկարով (որն, ի դեպ, Հրայր Թովմասյանի աղջիկը չէ) և հետևյալ գրառումով․ «Հ․ Թովմասյանի աղջկա ՖԲ-ն է, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։
Արամ Կարապետյանը նաև գրել է․
Սրանից հետո էլ են պնդելո՞ւ, թե ֆեյքերի ու ոչ ադեկվատների հարձակումները սոցիալական ցանցերում իշխանության կողմից չի համակարգվում… Հայոյելը, սևացնելը, ահաբեկելը, լռեցնելը քաղաքականության մեջ դեռ ոչ մեկին չի փրկել… Ձեզ՝ նույնպես…
https://www.facebook.com/photo.php?fbid=2507005646078410&set=a.473986756046986&type=3&theater