Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը․ փաստաբան

Հունվար 26,2020 18:25

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը:

Ամրամ ՄԱԿԻՆՅԱՆ

ՓԱՍՏԱԲԱՆ

https://www.facebook.com/amram.makinyan/posts/177249476684763

Հիշեցնենք, որ երեկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ ինքն ամենօրյա ռեժիմով ծառայություններ է առաջարկել Փաշինյանին, հայտարարել էր

Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ես 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել եմ «իմ ծառայությունները», «առաջարկել եմ իրենց անել որևէ քայլ», որը կնպաստի նրան, որ Փաշինյանը կամ նրա քաղաքական ուժն ինչ-որ մի եղանակով սատարի ինձ կամ ՀՀ սահմանադրական դատարանը։

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Հրայր Թովմասյանի հետ իր առնչությունների մասին պատմող գրառում՝ կից ներկայացնելով Հրայր Թովմասյանի կողմից իրեն տրված գրիչը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031