Այս աղցանը կարող եք պատրաստել ինչպես տապակած, ջեռոցում պատրաստած, այնպես էլ՝ ուղղակի խաշած տավարի մսով, պարզապես կարեւոր է, որ միսը լինի փափուկ եւ հեշտ ծամվող: Ես այս աղցանը սովորաբար պատրաստում եմ, երբ ավելանում է մեկ-երկու կտոր լանգետ, սթեյք կամ ռոստբիֆ: Շատ գեղեցիկ է ստացվում, շատ համեղ եւ նաեւ՝ օգտակար:
Անհրաժեշտ մթերքները
Տավարի տապակած, եփած կամ ջեռեփ փափուկ միս-150-200 գրամ
Հազարաթերթիկ- 1 կապ
Կարդացեք նաև
Ռուկոլա-15-20 տերեւ
Չերրի լոլիկ-10-12 հատ
Պարմեզան կամ որեւէ այլ պինդ, յուղոտ պանիր- 50 գրամ
Ձիթապտղի յուղ-100 մլ
Կիտրոնի հյութ- 2-3 ճաշի գդալ
Մանանեխ-2 ճաշի գդալ
Աղ, սեւ, կարմիր պղպեղ- ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հազարաթերթիկը եւ ռուկոլան լավ լվանալ ու շատ լավ չորացնել: Խոշոր կտրատել, շարել մատուցարանի մեջ:
Տավարի միսը կտրատել ծղոտաձեւ, շարել աղցանի տերեւների վրա:
Չերրի լոլիկները մեջտեղից կիսել, շարել աղցանի տերեւների վրա: Պանիրը քերել քերիչով կամ բանջարեղեն կեւղեւահանելու դանակով, դասավորել աղցանի վրա: Եթե ուզում եք՝ աղցանին կարող եք մի քանի հատ ընկույզ ավելացնել կամ կարմիր սոխի մի քանի շերտ: Աղցանի վրա աղ, սեւ ու կարմիր պղպեղ, ցանկության դեպքում՝ չորացրած կանաչի ավելացրեք (ես սովորաբար չորացրած հազրեվարդ կամ օրեգանո եմ ավելացնում):
Առանձին փոքրիկ խորը ամանի մեջ իրար խառնել մանանեխը, կիտրոնի հյութն ու ձիթապտղի յուղը: Կարող եք այս բոլորը լցնել ապակյա բանկայի մեջ, կափարիչով փակել եւ լավ թափահարել:
Ստացված թանձրուկը լցրեք աղցանի վրա եւ մատուցեք:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ