Երեկ՝ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորամասից ահազանգ է ստացվել ոստիկանության Բաղրամյանի բաժին, որ Երվանդաշատ-Բագարան տեղամասում իրենք հայտնաբերել են առանց փաստաթղթերի 2 քաղաքացու, ովքեր հայտնել են, որ իրենք տեղաբնակներ են:
Ոստիկանության Բաղրամյանի բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչներ, 25-ամյա Իգոր Բ.-ին և 27-ամյա Մխիթար Պ.-ին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Իգոր Բ.-ի մոտ եղել է «ԱԿ» տիպի ինքնաձիգ, իսկ Մխիթար Պ.-ի մոտ «Կարաբին» տիպի հրազեն՝ մի քանի փամփուշտներով: Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նրանք նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում Երվանդաշատ վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Նասոսներ» տարածքով անցնող փշալարի տակով սողոսկելով մուտք են գործել արգելված սահմանային գոտու պահպանվող տարածք, որպեսզի որս կատարեն:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում