Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքում․ Նիկոլ Փաշինյան

Հունվար 26,2020 10:39

Կրկին անդրադառնալով Նոր Հայաստանի մասին երեկվա մամուլի ասուլիսի ընթացքում իր կողմից ներկայացված 100 փաստերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում առանձնացրել է դրանցից 2-ը։

Հեղափոխության ժամանակ խոստացել էի, որ մեկ-երկու տարում ՀՀ բյուջեն կարող է ավելանալ 30-35 տոկոսով։

Փաստ համար 1. Երկու տարվա ընթացքում՝ 2018 և 2019 թվականներին Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով, որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետական բյուջեի եկամուտները։

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ: 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76.6 միլիարդ դրամ, ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները:

Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք: Վերը նշված 505.4 միլիարդ դրամի մնացած 305.4 միլիարդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը: ԱԱՀ ժամկետանց դեբետների վերադարձի գործընթացը շարունակվում է:

Այսպիսով, 2018, 2019 թվականների արդյունքներով տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմել է 43.6%:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2538636879790025?__xts__[0]=68.ARBng6UxPzmyZbreABrgLTQope3dnaObhMHWRaTJGS6E0h3oKi45XqPh05ZMP-kocVjuw4RpDdPCFeusv3rAfOiZFs2P4KhuOSi9NiFpok3rwpv9KU5VW2T1VLJ2qbByex4M2vwlwXRZHIwmPv2cPENute7cjq6h8r8Np5yoZSg6CrJeV_QNkGlLUc1VI6KD2CjpiNvsQMFAzvrWfEUqUgUn67srWvZB4i49bJBjvX4QWfQ6J-kaoKVnCfkMjoJJv-N4GlKFHbZVgTkGl2foSXIYDtloO00Hf2I4Pj8Zg8WyUmW_RhcY_9rg4kCs_umAUZP4BcK24DvgdmnqXPDJr9YS&__tn__=-R

Փաստ համար 2. 2019 թվականի երեք եռամսյակների նախնական տվյալներով Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7.5%, ինչը 1.6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը և 1.3 տոկոսային կետով՝ 2018 թվականինը:

Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքում, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ նաև եվրոպական տարածաշրջանում: ՀՆԱ՝ 2019թ․ չորս եռամսյակների վերջնական ցուցանիշը կհրապարակվի փետրվարին։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2538954636424916?__xts__[0]=68.ARDjl1w4-t2IYSmtZt8bQfBTOQmTfgma1xg3qf8OXpcVK0LSadbcIMI3XZWTsYpXddobKKYmcUmj5vH9XnpRKXDxEuH6KLKiFeR7YCaMXTEa5cob-SvZhZpMXGucdkT9TM-kFX4EEhtUhQmgDAT7nvfyweRgNpz-xRcStLbNGypMinBmjez17OHe3Bh2mbFbrwMdmRNKt9CLM8IbUXT0YC_iucaQH8mVl96AkdgbpQclaFeuzWSUsjll9f9NwsYkxgNuXU2-CxNNUnXR60xzCw98JQU-BLm4CCa7nSMlAEgICy38L54Fgxm5dXFBPYON_T7wvZNRqSrDDmkC_U62BR8z&__tn__=-R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031