Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ձյուդոիստ, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը Թել-Ավիվում մեկնարկած օլիմպիական «Գրան պրի» վարկանիշային մրցաշարում չեխ, ալբանացի, ղազախ, շվեդ, իսպանացի ձյուդոիստների նկատմամբ հաջորդաբար իպոնով մաքուր հաղթանակներ տոնելուց հետո մտել էր եզրափակիչ, որտեղ պիտի գոտեմարտեր օլիմպիական խաղերի չեմպիոն, իտալացի Ֆաբիո Բասիլի հետ:
Սակայն վնասվածքը մեր մարզիկին խանգարեց մտնել տատամի, եւ նա բավարարվեց երկրորդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ