Հայաստանի հավաքականի անդամ, մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը Ավստրիայի Գրաց քաղաքում շարունակվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում չկարողացավ անցնել եզրափակիչ:
Կարճ ծրագրում Նաստյային չհաջողվեց տեղ զբաղեցնել 24 լավագույնների մեջ: Նա 50,08 միավորով հանգրվանեց 27-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ